News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ադանայի բնակիչ Հիքմեթ Էրթենը դատարանի միջոցով շահել է ԱՄՆ կառավարության դեմ ներկայացրած փոխհատուցման հայցը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Հիքմեթ Էրթենը 2007 թվականին աշխատանքի էր անցել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության տեխնիկական բաժնում, որտեղ աշխատանքի ընթացքում լիցքավորման սարքի պայթյունի հետեւանքով վնասել էր աչքը։

Հիքմեթ Էրթենը բուժման ծախսերը փոխհատուցելու նպատակով դիմել էր հյուպատոսությանը՝ ներկայացնելով թղթեր, որ աշխատանքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կորցրել է տեսողության 50 տոկոսը, սակայն հյուպատոսությունը մերժել էր։ Այնուհետ Հիքմեթը դիմել է դատարան եւ շահել դատը։ ԱՄՆ կառավարությունը բողոքարկել էր որոշումը, սակայն վճռաբեկը որոշումը նույնն է թողել՝ պարտավորեցնելով ԱՄՆ կառավարությանը՝ վճարել ընդհանուր 340 հազար լիրա (110 հազար դոլար) փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ