News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հրամայական է, բայց այդ մասնակցությունը պետք է համընդգրկուն լինի: Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությանը` Լեռնային Ղարաբաղի` բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտության հետ կապված:   

Դավիթ Բաբայանի խոսքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ են հանդես գալիս նման հայտարարությամբ:  «Այդ հայտարարություններով նրանք եւս մեկ անգամ ընդգծում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի, անհնար է կարգավորել խնդիրը, եւ դա տրամաբանական է», - ընդգծել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: 

Դավիթ Բաբայանը նաեւ հավելել է, որ բանակցություններին ԼՂՀ-ի մասնակցությունը հրամայական է, բայց այդ մասնակցությունը պետք է համընդգրկուն լինի:  «Մենք պետք է միանանք ոչ թե առանձին փուլի, իսկ հետո Ադրբեջանի քմահաճույքով դուրս մնանք բանակցություններից: Մենք պետք է բանակցություններին մասնակցենք սկզբից մինչեւ վերջ, այսինքն  կարծիքների փոխանակմանը, փաստաթղթերի վրա աշխատանքին, նման բնույթի համաձայնագրերի կնքմանը եւ դրանց իրականացմանը: Այդ 4 փուլին Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի սկզբից մինչեւ վերջ», - ամփոփել է Դաբիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը NEWS.am-ի թղթակցին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:  «Իրոք, այս փուլում ղարաբաղցիները բանակցություններին ձեւականորեն չեն մասնակցում: Սակայն այդ թեմային նեղ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումներին եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում եւ հենց Լեռնային Ղարաբաղում: Ենթադրում եմ, թե որոշակի փուլում, օրինակ` շրջանակային պայմանավորվածության ձեռք բերումից հետո, ղարաբաղցիները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Չէ որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ապրում են եւ ապրելու են այնտեղ», - հայտնել է Պոպովը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ