News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկա իրողությունը թելադրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հնարավորինս շուտ վերադառնա հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացին:  Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վարդգես Բաղրյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Իգոր Պոպովի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անպայման վերադառնա բանակցային սեղանի մոտ, պատգամավորը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղուց ունեին նման տեսակետ: «Մենք ամենաբարձր մակարդակներում բազմիցս նշել ենք, որ առանց ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի կամքի այդ խնդիրը բնականաբար երբեք չի կարող լուծում ունենալ»: Միանշանակ է, շեշտեց պատգամավորը, որ ղարաբաղյան կողմը պետք է պարտադիր մասնակցի բանակցություններին, ընդ որում հնարավորինս շուտ, քանի որ դա այլընտրանք չունի: «Սա իհարկե չի նշանակում, որ մենք չենք վստահում Հայաստանին: Հայաստանը հակամարտության կողմ չէ: Հակամարտության կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջաննա են »,- փաստեց Վարդգես Բաղրյանը:

Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կազմակերպված՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, շարունակեց պատգամավորը, նշվել է 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտությունը: «1994-ի փաստաթղթում կա նաեւ Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: Այնպես որ իրականությունը թելադրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է հնարավորինս շուտ վերադառնա բանակցային գործընթացին, եթե Ադրբեջանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրոք ուզում են կարգավորել այս խնդիրը»,- ամփոփեց Վարդգես Բաղրյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ