News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի, ռադիոլոգ Նազանի Մալխասյանը դատապարտվեց 2,5 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

Մալխասյանի պաշտպան Իշխան Վանոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի կայացրած վճիռը:

«Սամվել Դարբինյանը վթարի էր ենթարկվել, նրան գիշերը 02:30-ին տեղափոխել են հիվանդանոց, 05:00-ին տարել վիրահատարան, 05:29-ին սկսել են վիրահատությունը, րոպեներ անց արձանագրել են մահը: Տեսեք` համարյա երեք ժամ է անցնում, այդ ընթացքում իրենք անում են սոնոգրաֆիա եւ ԿՏ: Առաց սպասելու ԿՏ եզրակացությանը` որովայնում հեղուկ են տեսնում, սոնոգրաֆիայում էլ են հեղուկ տեսնում եւ միանգամից տանում են վիրահատության: Բժիշկները չեն սպասել, որ ԿՏ-ն մյուս օրգանների ուսումնասիրությունն էլ անի ու միանգամից վիրահատության են տարել»,- ասաց Իշխան Վանոյանը:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ դեպքի օրը Մալխասյանին վիրաբույժները հորդորել են զննել որովայնը, ոչ ոք սրտին ուշադրություն չի դարձրել, մինչդեռ սրտի խնդիր է ունեցել Սամվել Դարբինյանը:

Ըստ փաստաբանի` այս գործով պետք է դրվեր նաեւ մյուս բժիշկների մեղավորությունը պարզելու հարցը, մինչդեռ միայն Նազանի Մալխասյանին են ազատազրկում: Ավելին, տուժող կողմն ի սկզբանե բարձրացրել է նաեւ ռեանիմատոլոգին պատասխանատվության ենթարկելու հարցը, սակայն նրան մասնագիտական գործունեությունը չի ուսումնասիրվել:

Նշենք, որ Նազանի Մալխասյանը 30 տարվա բժշկուհի է: Նրան նաեւ երեք տարով զրկել են բժշկությամբ զբաղվելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ