News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցով համազգային հանրաքվեին, տեղական ժամանակով կեսօրին, ավելի քան 2 մլն 33 հազար մարդ է մասնակցել կամ ընտրելու իրավունք ունեցողների 66.6%-ը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, փոփոխությունները գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին թույլ են տալիս վերընտրվել առանց սահմանափակումների, նախագահի թեկնածուների տարիքային ցենզը հասցնում են 30 տարեկանի, արգելում են կուսակցություններ ստեղծել ազգային կամ կրոնական հիմքով, ինչպես նաեւ արտերկրից ֆինանսավորել տեղական կուսակցություններին:

Տաջիկստանի ԿԸՀ-ն հանրաքվեի նախնական արդյունքները կհայտարարի մայիսի 23-ի առավոտյան ժամը 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ