News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պուերտո Ռիկոյում անտուն շունն իրեն ապաստան տված ոստիկանների թալիսմանն է դարձել:

Պատմությունը սկսվել է անցյալ տարի, Բայամոն քաղաքում: Անտուն շունը, որին հետո Գորգի են կոչել, մոտեցել է ոստիկաններին եւ սկսել բարեկամաբար թափահարել պոչը: «Շունը սարսափելի վիճակում էր՝ նիհար, բռնության հետքերով: Նա վախենում էր մեզանից, բայց նաեւ ուշադրության եւ պաշտպանության կարիք ուներ: Մենք նրան ուտելիք, ջուր տվեցինք, շունը դա երախտագիտությամբ ընդունեց: Նա կերավ, մի քիչ պտտվեց մեր շուրջն ու հեռացավ»,- պատմել է սերժանտ Թոնի Մոնտեսինոսը:

Հաջորդ օրը շունը վերադառնում է, իրավապահները գումար են հավաքում եւ նրան անասնաբույժի մոտ տանում: Արդյունքում Գորգին տանիք է ձեռք բերում եւ հոգատար մարդկանց շրջապատում հայտնվում:

Ոստիկանները վերջերս նրան ուղարկել են ծառայողական շների համար նախատեսված դասընթացների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ