News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Լացկին, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, Մոսկվայի Մեշչյանսկի դատարանի բանտարկվել է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հետաքննության տվյալներով, Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիները, օդանավակայանի մաքսային ծաառայության աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությամբ, ձեռքի ուղեբեռի տեսքով Թուրքիայից կոմերցիոն բեռներ են ներկրել Ռուսաստան:

Խմբում ավելի քան 20 մարդ է եղել: Այդ կերպ ապօրինաբար ամսական մինչեւ 30 տոննա ապրանք է ներկրվել երկիր:

Մարտի 4-ին «Վնուկովո»-ում Ստամբուլից ժամանած 16 ուղեւոր է ձերբակալվել: Այս մեխանիզմը գործել է 2-5 տարի: Ձերբակալվածների խոսքով, օրական ընդհանուր առմամբ 700-800 կգ բեռ են փոխադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ