News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է կառավարություն ձեւավորել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Նախագահը Բինալի Յըլդըրըմին հանձնարարեց ձեւավորել Թուրքական հանրապետության 65-րդ կառավարությունը եւ հաջողություն մաղթեց նրան»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ Ահմեդ Դավութօղլուի կառավարությունում տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Յըլդըրըմն ընտրվել էր Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահ: Դրանից հետո Էրդողանն ընդունեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը, որը հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ