News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ընտրական հանձնաժողովը դիմել է երկրի քաղաքացիներին՝ վերջին անգամ հիշեցնելով, որ հուլիսի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման գործընթացն ավարտվելու է մայիսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ին։ Հանձնաժողովի գնահատականներով՝ այս պահին 950 հազար մարդ չի գրանցվել ընտրություններին մասնակցելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավստրալիայում քաղաքացիների քվեարկությունը ոչ միայն իրավունք է, այլ պարտականություն։ Դրա համար պետք է նախապես գրանցվել կամ ընտրական հանձնաժողովի գրասենյակներից մեկում կամ համացանցի օգնությամբ։

Որպես կանոն՝ ընտրություններին մասնակցելու համար չեն կարողանում գրանցվել երիտասարդ ավստրալացիները, որոնք վերջերս են դարձել 18 տարեկան, կամ մարդիկ, որոնք վերջին ընտրություններից հետո փոխել են բնակության վայրը եւ հանձնաժողովին չեն տեղեկացրել իրենց նոր հասցեի մասին։

Ավստրալիայում քվեարկությունից հրաժարվելու համար 20 ավստրալական դոլար (15 ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ