News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում բնակչության ավելի քան 94 տոկոսը հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի ԿԸՀ նախագահ Բախտիեր Խուդոերզոդին։

«Սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել 3 մլն 814 հազար մարդ կամ ընտրողների 94.5 տոկոսը, դեմ է եղել 134 հազար 171 մարդ կամ ընտրողների 3.3 տոկոսը»,- ասել է նա։

Հանրաքվեին մասնակցել է երկրի բնակչության 92 տոկոսը կամ 4 մլն 38 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ