ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Ախթար Մանսուրի մահվան փաստը, գրում է The Washington Post-ը։
Օբաման Մանսուրի չեզոքացման գործողությունները որակել է որպես Աֆղանստանում խաղաղության եւ բարգավաճման պահպանմանն ուղղված կարեւոր քայլ։
«Տարիներ շարունակվող հակամարտությունից հետո աֆղան ժողովուրդն այլ, ավելի լավ ապագայի շանս ունի»,- ասել է Օբաման։
Մանսուրի սպանության մասին հայտնի էր դարձել մայիսի 21-ին։ Նա զոհվել էր Պակիստանի հետ սահմանի մոտակայքում ամերիկյան ավիահարվածներից։