News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ աշխարհում պահպանողականների ձայնն է դարձել, հատկապես` Եվրոպայում, գրում է Gazeta-ն` վկայակոչելով   Le Figaro-ին:

Պարբերականը նշում է, որ եվրոպացի պահպանողականների շրջանում Պուտինի ժողովրդականությունը վկայում է նրա` ժամանակի շունչը զգալու կարողության մասին: Նրա տաղանդը կայանում է նրանում, որ իրեն հաջողվել է անհրաժեշտ պահին իր գաղափարները միավորել եվրոպական հասարակության այն մասի գաղափարների հետ, որն առավել թշնամաբար է տրամադրված գլոբալիզացիային եւ բազմամշակութայնությանը եւ գնալով ավելի է գնահատում իր արմատները եւ պետական սահմանները:   

Հեղինակը գրում է, որ գլոբալիզացիային դիմակայությունը, ազգային առանձնահատկությունների եւ ավանդական արժեքների պաշտպանությունը  «պուտինիզմը» ժողովրդական են դարձնում եվրոպական տարբեր երկրներում: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից մինչեւ ֆրանսիական   «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենը եւ Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջը` նրանք բոլորը Պուտինի նկատմամբ համակրանքով են լցված:   

Պուտինի գաղափարները մոտ են ոչ միայն արմատական քաղաքական գործիչներին, վստահ է հոդվածի հեղինակը: Կան շատ «ողջամիտ» քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ ԱՄՆ-ից անկախության ավելացման օգտին: Ֆրանսիայում առանձնանում են երկրի նախկին վարչապետներ Դոմինիկ դը Վիլպենը եւ Ֆրանսուա Ֆիյոնը: 

Պուտինի հաջողությունը բացատրվում է նրանով, որ նրա նման քաղաքական գործիչները դասվում են Եվրոպայում անհետացած տեսակի, կարծում է պարբերականը:  Միաժամանակ եվրոպացիները գնալով ավելի հաճախ են խոսում իշխանության ղեկին ավելի ուժեղ իշխողներ տեսնելու իրենց ցանկության մասին: Այսպես, վերջին հարցման համաձայն, ֆրանսիացիների 40 տոկոսն աջակցում է ավտորիտար կառավարության ձեւավորման գաղափարին: 

Վերլուծաբանի կարծիքով, այս միտումն արտացոլում է կարոտախտն այնպիսի քաղաքական գործիչների նկատմամբ, ինչպիսին Շառլ դը Գոլն էր: Նրա կերպարն առասպելական է դարձել` ռազմական ստրատեգ, դիմադրության մասնակից, Փարիզի ազատագրող: Պուտինի կերպարը համապատասխանում է կարոտախտային զգացմանը, ի տարբերություն եվրոպացի ժամանակակից առաջնորդների մեծամասնության, ամփոփում է պարբերականը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ