News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մայիսի 22-ին ընդունել է Սիրիայից եւ Իրաքից Հայաստան ժամանած ասորի ուղղափառ եկեղեցու շուրջ 50 ուխտավորների՝ Մեծ Բրիտանիայի ասորի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Մար Աթանաս եպիսկոպոսի ուղեկցությամբ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Վեհափառ Հայրապետն իր խոսքում նշել է, որ երկու եկեղեցիների պատմական առնչությունները հասնում են մինչեւ հեռավոր խորքեր: Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին շարունակել նեցուկ լինել Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու փախստականներին վերաբերող խնդիրներին: Այս առնչությամբ Աթանաս եպիսկոպոսը անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տիրող ճգնաժամային իրավիճակին, ինչի հետեւանքով տարածաշրջանի խաղաղ բնակչությունը կանգնած է ոչնչացման լուրջ սպառնալիքի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին
Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ...
Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի. Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում
Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Մեծ Պահք. Այսօր Ավագ երկուշաբթի է․ հիշատակվում է «Անիծված թզենու» պատմությունը
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է...
Վեհափառի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ
Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ…
Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս...
Ամենաշատ