News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնականները վերծանել են հին եգիպտական պապիրուսները, որոնք գրվել էին մոտավորապես 1700 տարի առաջ եւ հայտնաբերել են, որ դրանցում մի շարք կախարդական խոսքեր կան, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Live Science պորտալին:

Խոսքը օքսիրինհական պապիրուսների մասին է` ձեռագրերի, որոնք հայտնաբերվել են Կահիրեից 160 կմ դեպի հարավ-արեւմուտք: Եգիպտագետները վերլուծել են երկու պապիրուսը եւ պարզել, որ դրանցում այնպիսի կախարդանքներ են, որոնք իբր օգնում են հմայել տղամարդուն կամ կնոջը:   Գիտնականների խոսքով, դժբախտ սիրուց տառապող եգիպտացիներին անհրաժեշտ էր նաեւ մոգական ծես կատարել, հակառակ դեպքում  «կախարդանքը չէր ազդի»: Ճիշտ է, հետազոտողները դժվարանում են ասել, թե իրենցից ճշգրիտ ինչ էին ներկայացնում այդ ծեսերը: Եգիպտագետները հայտնում են, որ մոգական խոսքերի ընթերցումը զուգակցվում էր ոգիների աշխարհից արարածների կանչելով, որոնք օգնում են հպատակեցնել տղամարդուն կամ կնոջը: 

Բացի այդ, պապիրուսներում գրված էր, որ գրավչության ավելացման համար եւ տղամարդկանց, եւ կանանց խորհուրդ է տրվում հնարավորինս շատ աղավնու ձու ուտել, որը ցանկահարույց լավ միջոց էր համարվում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ