News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն-պահանջագրի նախագիծ է հրապարակել, որով պահանջում է վերացնել Ընտրական օրենսգրքով լրագրողների թվի սահմանափախխումն ընտրատեղամասերում:

Հայտարարություն-պահանջագրում ասվում է.

«Հայաստանի մի խումբ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հայտարարություն-պահանջագիրը` ուղղված ՀՀ իշխանություններին

Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի ընդունած նոր ընտրական օրենսգրքում սահմանվում է, որ ընտրական գործընթացներում քվեարկության օրը լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմանգրվելու համար ԶԼՄ-ն առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն պիտի ունենա, եւ չի կարող հավատարմագրված ունենալ ավելի քան 50 ներկայացուցիչ (Հոդված 31, մաս 8): Բացի այդ, օրենքի 65 հոդվածի 8-րդ մասում սահմանվել է, որ «…եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնպիսին է, որ ակնհայտորեն խաթարում քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովը իրավասու է ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զլմ միջոցների ներկայացուցիչների ընդհանուր թիվը: Ընդ որում, այդ թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա:»: 

Այդ հոդվածներով առաջին անգամ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ իշխանությունները խստորեն սահմանափակում են ընտրական գործընթացների լուսաբանման հնարավորությունները, ընդ որում խտրականություն են սահմանում ԶԼՄ-ներից վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների եւ այլ ԶԼՄ-ների  ներկայացուցիչների միջեւ: Իշխանությունները, չնայած ստացած քննադատություններին, չեն կարողանում որեւէ ողջամիտ հիմնավորում ներկայացնել այն բանի, թե ինչու 2000 տեղամաս ունեցող ընտրական համակարգի աշխատանքը լուսաբանելու համար զանգվածային լրատվամիջոցները կարող են ունենալ ոչ ավելի քան 50 լրագրող կամ ներկայացուցիչ: Իշխանությունները չեն կարողանում որեւէ հիմնավորում կամ պատճառաբանություն ներկայացնել այն բանի, թե ինչու մեկ տեղամասում չեն կարող միաժամանակ գտնվել 15-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ կամ դիտորդ: Անհասկանալի է նաեւ, թե ինչ հիմքով է տեղամասային հանձնաժողովին իրավունք տրվում գնահատել` արդյո՞ք ԶԼՄ ներկայացուցիչները եւ դիտորդները խաթարում են քվեարկության բնականոն ընթացքը, չկա որեւէ ողջամիտ բացատրություն այն բանի, թե ինչ է նշանակում ԶԼՄ ներկայացուցչի կամ դիտորդի կողմից ընտրությունների «բնականոն ընթացքի խաթարում»: Որոշ բանավոր մեկնաբանություններում իշխանության ներկայացուցիչները փորձել են սա անհաջող կերպով արդարացնել այն հանգամանքով, թե տեղամասերում կարող են մարդկային կուտակումներ առաջանալ, այնինչ, Հայաստանի վերջին երկու տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ տեղամասերում քվեարկության ժամանակ լրագրողների կուտակումներ եղել են միայն բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների քվեարկության ելումուտի ժամանակ, երբ քվեարկության բնականոն ընթացքը չի խաթարվել: Միաժամանակ, հաշվի առնելով կուտակած փորձը եւ ռիսկերը, տեղամասերում աշխատանքային միջավայրի հնարավոր նեղվածքի կարգավորման համար իշխանությունը լայն հնարավորություն ունեն որպես տեղամասային տարածք սահմանել ավելի մեծ սրահներ եւ ոչ թե սահմանափակել այնտեղ գտնվելիք վերահսկող եւ լուսաբանող մարդկանց թիվը:

Մեզ ակնհայտ է, որ վերոհիշյալ սահմանափակումները ՀՀ իշխանությունները որոշել են ներմուծել ընտրական գործընթացների մեջ մեկ նպատակով, հաստատապես նվազեցնել քվեարկության օրվա գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները: Սա հակաժողովրդական է եւ հակասահմանադրական, ինչը որեւէ կերպ չի նպաստում արդար ընտրական համակարգի հաստատմանը երկրում: Սա խոր հակասության մեջ է իշխանությունների պարբերական խոստումներին` կազմակերպել ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ:

Մենք համարում ենք, որ հիշյալ հոդվածներով սահմանված քվոտաների չափի քննարկումը կամ դրանց մեծացումը չեն լուծում խնդիրը: Այսով պահանջում ենք ՀՀ իշխանություններից վերացնել այդ սահմանափակումները եւ այլեւս որեւէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով չփորձել սահմանփակել ԶԼՄ-ների գործունեությունը ընտրությունների լուսաբանման գործընթացներում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Ովքեր համամիտ են եւ կամենում են միանալ այս հայտարարությանը, խնդրում եմ մինչեւ 2016 թվականի մաիսի 23-ի երեկոյան ժամը 23:00-ն ավելացնել իրենց կազմակերպության կամ ԶԼՄ անվանումը եւ ուղարկել [email protected] հասցեով: Հայտարարություն-պահանջագրի տեքստը նախատեսվում է հրապարակել մայիսի 24-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ