News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում արդեն մեկնարկել են Սուրբ Գերեզմանի վերականգնման լայնածավալ աշխատանքները:

1800-ական թվականներից ի վեր առաջին անգամ է, որ նման մեծ ծավալի նորոգության աշխատանքներն են կատարվում տաճարում:

«Այսօր Սուրբ Գերեզմանն ընդգրկված է Սուրբ մատուռի ընդերքում, որը գտնվում է Հարության Տաճարի Ռոտոնդի կենտրոնում: Մատուռի այս, վաղ 19-րդ դարի վերջից գոյություն ունեցող կերպարի համար պատասխանատու է ճարատարապետ Կոմնինոսը, որը վերականգնել է այն 1808թ. հրդեհից հետո: Այնուամենայնիվ, կառույցը խստորեն տուժել է 1927թ. երկրաշարժից: Վնասվածքներ են կրել նաեւ Ռոտոնդի գմբեթը եւ ամբողջ կոպլեքսի տարբեր մասերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Հայոց Պատրիարքարանի կողմից աշխատանքային խմբում ներգրավված հայազգի ճարտարապետ Իրինա Բադալյանը:

Հայ ճարտարապետի խոսքով՝ մատուռի շարունակվող փլուզումը կանգնեցնելու համար այն 1947թ. ամրացվել է դրսից մետաղական կարկասով  անգլիացիների  կողմից. «Ինչպես պարզվեց հետազոտությունների ընթացքում, ամրացումը արդեն չի գործում եւ մատուռը շարունակում է փլուզվել»:

Թերեւս սրանով էր պայմանավորված, որ 2016թ. մարտի 22-ին հայ, հույն եւ կաթոլիկ պատրիարքները Սուրբ Հարության տաճարի մեջ՝ Ս. Գերեզմանի առջեւ, ընթերցեցին նորոգման վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը: Ներկա էր նաեւ մասնագիտական ուսումնասիրության խմբի ղեկավար Անտոնիա Մոլոպուլոն: Խումբն արդեն իսկ ստեղծել է Սուրբ Գերեզմանի համակարգչային եռաչափ մոդելը, որի շնորհիվ հնարավոր կլինի նույնությամբ վերանորոգել Գերեզմանը:

Մատուռի ներսում զետեղված Սուրբ Գերեզմանը, ըստ Իրինա Բադալյանի, բարդ կառուցվածք է՝ սահմանափակ, հարուստ նուրբ օրնամենտավորմամբ ներքին տարածքներով: Նախնական գնահատմամբ, ծախսվելու է 3 մլն եվրո. հունական, Կաթոլիկ եւ հայկական պատրիարքարաններից յուրաքանչյուրը 1 մլն եվրո կտրամադրի: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 8-12 ամսվա ընթացքում: Այս ընթացքում  Սուրբ գերեզմանը բաց է լինելու ուխտավորների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ