News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծառայողական մեքենաների կրճատումը նպատակահարմար է, եւ ավելորդ ավտոմեքենաներից ազատվելով` նաեւ ծախսերի կրճատում կարող է լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

«Ուղղակի պետք է որոշել` որ պաշտոնյաները կարող են օգտվել ծառայողական մեքենաներից, որոնք`ոչ: Կարծում եմ` 2016 թվականին պետք է որոշակի տնտեսումների ճանապարհով գնալ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյոք ինքը Հայաստանում տեսնում է ապօրինի մենաշնորհներ, որոնց մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, որ մենաշնորհը հասկանում է, իսկ ապօրինի մենաշնորհը չի հասկանում:

Դիտարկմանը, թե գուցե ապրինի մենաշնորհը նա է, որ շաքարավազ ներկրում է մեկ անձ եւ դա որեւէ օբյեկտիվ պատճառ չունի, Ալավերդյանն արձագանքեց. «Եթե շաքարավազի մասին է խոսքը, դա արտադրական նպատակներով ներմուծում են տասնյակ ընկերություններ: Քաղցրավենիք արտադրող խոշոր ընկերություններն էլ իրենք են իրենց համար շաքարավազ ներմուծում, ոչ թե ձեր նշած կազմակերպությունից են ձեռք բերում: Ինչ վերաբերում է մանրածախ վաճառքին, այո, ավելի շատ ներմուծող մեկ ընկերություն կա, եւ որպես ՊԵԿ-ի ներկայացուցիչ, ինձ հետաքրքրում է նրա կողմից վճարված հարկերի մեծությունը: Իսկ որ դա համարենք մենաշնորհ, թե ոչ, դրա համար պետական կառավարման համապատասխան մարմին կա, հանձնաժողով կա, որը պետք է գնահատական տա»:

Հարցին, թե որտեղի՞ց վարչապետին տեղեկատվություն մենաշնորհների մասին, ՊԵԿ-ն է տրամադրում, Ալավերդյանը պատասխանեց. «Կառավարությունը մեծ տեղեկատվական հոսքերի է տիրապետում, պետական տարբեր մարմիններ կարող են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել, այդ թվում նաեւ ՊԵԿ-ը կարող է մրցունակության, ընկերությունների վճարունակության, փաստացի վճարումների մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրել: Այսինքն՝ հանրապետության վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, նա օգտվում է տեղեկատվական բազմազան աղբյուրներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ