News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախում 10 օր առաջ ծանր վիրավորված զինծառայող 21-ամյա Հովհաննես Պողոսյանը մինչեւ բանակ զորակոչվելն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, սակայն այնուամենայնիվ, նրան բանակ են տարել:

«Հովհաննեսը խրոնիկ գաստրիտ ունի, փայծաղի լայնացում, ամորձիների հետ կապված խնդիր ունի: Տանը դիետա էր պահում, ու մեկ էլ տանում են առաջնագիծ: Առողջական խնդիրներ ունեցող զինվորին առաջին գիծ կտանե՞ն: Մինչեւ 20 տարեկանը բանակ չտարան, էդ ընթացքում Հանրապետության տարբեր հիվանդանոցներում բուժում ստացավ, ստուգվեց, մեկ էլ՝ իմացանք, որ բանակ են տանում: Ուզում էինք բողոքել, Հովիկը չթողեց, ասաց՝ կգնամ ծառայության, թասիբով տղա է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին կոմայի մեջ գտնվող զինծառայողի հարազատները:

Հովհաննես Պողոսյանը ծառայության էր մեկնել 2015թ. հունվարին, կրտսեր սերժանտ է: Հարազատների խոսքով, չնայած առողջական խնդիրներին, կյանքով լեցուն է, ուժեղ, իսկ հրամանատարական կազմը միշտ գոհ է եղել նրա ծառայությունից: Արդեն 10 օր Երեւանի հոսպիտալում գտնվող Հովհաննեսին ոչ ոք չի այցելել. ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ Վանաձորի քաղաքապետարանից: Նշենք, որ Հովհաննեսը վանաձորցի է:

«Ու հիմա ոչ ոք չի գալիս տեսակցելու: Վանաձորի քաղաքապետը եկավ, հասավ հոսպիտալի բակ, բայց չբարձրացավ իր զինվորին տեսնի, բա էդպիսի քաղաքապե՞տ է լինում: Ինչ երեխային բերել ենք էստեղ, ոչ ոք չի գալիս՝ հետաքրքրվի նրա վիճակով, մենակ մարզպետն է մարդ ուղարկել»,- նշեցին Հովհաննեսի հարազատները:

Նշենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ հարազատների փոխանցմամբ, առանց սպասելու ամբողջությամբ ապաքինվելուն՝ նորից դիրքեր են բարձրացրել:

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։ Արդեն երկու անգամ նա վիրահատվել է Երեւանում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016թ. մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ