News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2015-ին Հայաստանում հարկերի ու տուրքերի գանձումը 0.4 տոկոսով աճել է։ Այս մասին ասված է Հայաստանի պետբյուջեի 2015-ի կատարողականում, որի շուրջ մայիսի 23-ին քննարկումներ են ընթանում խորհրդարանում։

Հարկերի եւ տուրքերի ընդհանուր գանձումը կազմել է 1 տրլն 67.9 մլրդ դրամ կամ բոլոր եկամուտների 91.4 տոկոսը։ Այդ գումարի 1035.5 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները, 32.4 մլրդ դրամը՝ տուրքերը։

Թեպետ 2014-ի հետ համեմատ բոլոր հարկումների բացարձակ ծավալը մի փոքր աճել է, սակայն ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ նվազել է 0.8 տոկոսային կետով։ Հարկերի եւ պետական տուրքերի գրեթե 40 տոկոսը ապահովել է ԱԱՀ-ն, որից 191 մլն դրամը հարկվել է սահմանին, 232.9 մլրդ դրամը՝ ներքին շրջանառությունից։

2015-ին ԱԱՀ-ի հարկումը նվազել է 3.7 տոկոսով կամ 16.4 մլրդ դրամով։ Դա պայմանավորված է եղել ներմուծման 26.5 տոկոս կրճատմամբ եւ այն հանգամանքով, որ տնտեսական աճ են ունեցել հիմնականում ԱԱՀ-ից ազատ ոլորտները (այդ թվում գյուղատնտեսությունը)։

Հարկերի եւ տուրքերի ընդհանուր զամբյուղում 9.7 տոկոսը կազմել է շահութահարկի տեսակարար կշիռը։ Գանձումները կազմել են 103.7 մլրդ դրամ կամ 0.1 տոկոով ավելի շատ, քան 2014-ին։

Շրջանառության հարկից հավաքվել է մոտ 11.9 մլրդ դրամ, ինչը 24.2 տոկոսով ավելի քիչ է, քան 2014-ին։ 6.1 մլրդ դրամ հարկ է հավաքվել առեւտրից, 1.2 մլրդ դրամ՝ արտադրությունից, 711 մլն դրամ՝ ռեզիդենտների պասիվ եկամուտներից։

Եկամտահարկի գանձումները կազմել են 311.7 մլրդ դրամ (Հարկերի եւ տուրքերի ընդհանուր զամբյուղում տեսակարար կշիռը կազմել է 29.2 տոկոս)։ 214-ի հետ համեմատած՝ մուտքերն աճել են 7.8 տոկոսով կամ 22.5 մլրդ դրամով։

Ակցիզային հարկի  գանձումները կազմել են 49 մլրդ դրամ (տեսակարար կշիռը՝ 4.6 տոկոս)։ Մասնավորապես ներմուծվող ակցիզային ապրանքներից գանձվել է 30.6 մլրդ դրամ, տեղական ապրանքներից՝ 18.4 մլրդ։ 2014-ի հետ համեմատած՝ մուտքերը կրճատվել են 3.1 տոկոսով կամ 1.6 մլրդ դրամով։ Ներմուծվող ապրանքներից գանձումները նվազել են 5.2 տոկոսով, իսկ տեղական գինիներից, կոնյակից, ծխախոտից եւ այլն՝ աճել են 0.5 տոկոսով։

Մաքսային տուրքերի գանձումները կազմել են 61.5 մլրդ դրամ (Հարկերի եւ տուրքերի ընդհանուր զամբյուղում տեսակարար կշիռը՝ 5.8 տոկոս)։ Մեկ տարում մուտքերն աճել են 27 տոկոսով կամ 13.1 մլրդ դրամով։

Ֆիքսված վճարումները կազմել են 3.1 մլրդ դրամ կամ 0.3 տոկոս։ Մեկ տարում այդ ցուցանիշն աճել է 36.1 տոկոսով։

Բնության պահպանման համար վճարումները կազմել են մոտ 31.3 մլրդ դրամ (Հարկերի եւ տուրքերի ընդհանուր զամբյուղում տեսակարար կշիռը՝ 2.9 տոկոս)։ Դրանից 8.6 մլրդ դրամ կազմել են բնության պահպանության վճարումները, իսկ 22.7 մլրդ դրամ՝ բնության շահագործման։ Մեկ տարում այդ վճարումները կրճատվել են 11.1 տոկոսով կամ 3.9 մլրդ դրամով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ