News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունը չի հարգում պատգամավորներին՝ զեկույցների համար խորհրդարան ուղարկելով ոչ թե նախարարներին, այլ նրանց տեղակալներին: Այս մասին ԱԺ-ում մայիսի 23-ին ասել է ԲՀԿ–ի նախագահ, դրա խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ելույթ ունենալով 2015-ի պետբյուջեի կատարման մասին լսումներում:

«Արդեն որերորդ անգամ է զեկուցողը տեղակալն է Սա հարգանքի կատարյալ բացակայություն է: Այդ դեպքում ես էլ այլեւս անձամբ չեմ գա դահլիճ ու իմ փոխարեն իմ օգնականին կուղարկեմ: Ես հենց հիմա վեր կկենամ ու կհեռանամ դահլիճից»,- ասել է Զոհրաբյանը: Դրան ի պատասխան՝ Հայաստանի ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նկատել է, որ նախարար Արմեն Երիցյանը հիմա պաշտոնական արձակուրդում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ