News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Բրյուսելում ընթանում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների 7-րդ ամենամյա հանդիպումը: Հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի Մոլդովայի ու Ուկրաինայի, նաեւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները, անցնում է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ:

Հանդիպմանը ներկա կլինի նաեւ Եվրոպայի Ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից ուղիղ մեկ տարի անց՝ արտգործնախարարների հանդիպումը հնարավորություն է տալիս ամփոփել արված բարեփոխումները ու վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Բարեփոխումը շարունակում է մնալ առանցքային Արեւելյան գործընկերության համար եւ ԵՄ-ն ընդունում է, որ յուրաքանչյոր գործընկեր երկիր բարեփոխման իր ուրույն ճանապարհը պետք է անցնի: Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի համար այդ ուղիները ամրագրված են Ասոցացման համապարփակ համաձայնագրերում: Հայաստանի ու Ադրբեջանի հետ նախատեսվում են նոր համաձայնագրեր, իսկ Բելառուսի հետ հարաբերությունները զարգացում են ապրում:

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովների համար այս միջանկյալ հանդիպման ընթացքում որոշվելու են նաեւ մինչեւ գալիք տարվա գագաթնաժողով նախատեսվող ծրագրերը: Դրանք ներառելու են նաեւ համագործակցության զարգացում այնպիսի ոլորտներում, որոնցից ամիջապես այդ երկրների քաղաքացիներն են շահելու՝ներառյալ կրթությունը, դասընթացներն ու հետազոտությունները, երիտասարդների զբաղվածությունը, նորարարություններն ու փոխգործակցությունը Erasmus+ եւ Creative Europe եւ Horizon 2020 ծրագրերի շրջանակում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ