Երեւանում ուժեղ քամին ազդել է մայրաքաղաքային «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների եւ վայրէջքների վրա:

Հայաստանի օդային դարպասների կայքի համաձայն, որոշ ուշացմամբ է վայրէջք  կատարել Սամարայի չվերթը (նախատեսված 15:40-ի փոխարեն 16:11-ին) եւ Մոսկվայի չվերթը (նախատեսված 15:45-ի փոխարեն 16:01-ին):

Բացի այդ, ուշացել են Երեւանից «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության U6 2934  չվերթը Սամարա եւ նույն ընկերության  U6 2764 չվերթը Մոսկվա: