News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սիստեմա» ԲՖԿ-ի Տնօրենների խորհուրդը հաստատել է   11 թեկնածուից կազմված ցուցակը հունիսի 25-ին բաժնետերերի տարեկան հավաքին նրա նոր կազմում ընտրվելու համար, հայտնել է ընկերությունը:   

Մասնավորապես, «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների նոր կազմի մեջ են մտել ԲՖԿ-ի հիմնական բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկոն եւ նրա որդին` Ֆելքիս Եվտուշենկոն, ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Սերգեյ Բոեւը, «ՄՏՍ» ԲԲԸ-ի նախագահ Անդրեյ Դուբովսկովը, ԲՖԿ-ի նախագահ Միխայիլ Շամլոինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:    

Թեկնածուների թվում ներառված է նաեւ վեց անկախ տնօրեն.  ԵՄ-ի առեւտրի հարցերով նախկին հանձնակատար եւ Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին առաջին նախարար Պիտեր Մանդելսոնը,  «Վիմմ-Բիլլ-Դանն» խմբի հիմնադիրներից մեկը` Դավիդ Յակոբաշվիլին, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը,  KPMG-ի ռուսաստանյան ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մաննինգսը, Լյուքսեմբուրգի եւ արտաքին առեւտրի նախկին նախարար Ժաննո Կրեկեն եւ Meade Hall&Associates-ի հիմնադիր Պատրիկ Կլանվիլյամը:   

Ցուցակի մեջ է մտել երկու մարդ խորհրդի նախկին կազմից: Դա Investcorp-ի բաժանմունքներից մեկի` Gulf Opportunity Fund-ի ավագ խորհրդական, ներդրումների կոմիտեի անդամ Բրայան Դիկկին է եւ «Սիստեմաների» հոգաբարձուների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովը: Այդպիսով` տնօրենների խորհրդի անդամների թիվը կրճատվել   է   13-ից մինչեւ 11 մարդ:

«Սիստեմա» ԲՖԿ-ն ստեղծվել է 1993-ին, ռուսաստանյան հանրային ֆինանսական կորպորացիա է, որի պորտֆելն առավելապես կազմված է տնտեսության տարբեր սեկտորներում ռուսաստանյան ընկերություններից, ներառյալ հեռահաղորդակցությունները, էներգետիկան, մանրածախ առեւտուրը, բարձր տեխնոլոգիաները, անտառմթերումը եւ փայտանյութի վերամշակումը, դեղագործությունը, բուժական ծառայությունները, երկաթուղային տեղափոխությունները, գյուղատնտեսությունը, ֆինանսները, զանգվածային լրատվությունը եւ զբոսաշրջությունը:    

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ