News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն իր կնոջ՝ Սամանտայի համար մոտ 2180 դոլար արժողությամբ Nissan Micra մակնիշի օգտագործած մեքենա է գնել, հայտնում է Guardian-ը։

Օքսֆորդշիր կոմսությունում օգտագործած մեքենաների սրահի սեփականատեր Յան Հարիսը պարբերականին պատմել է, որ երբ իր հետ կապ էր հաստատել Քեմերոնի անվտանգության ծառայությունը, ինքը կարծել էր, թե ընկերներն իրեն ծաղրում են։ Սակայն Հարիսի զրուցակիցները նրան հայտնել են, որ վարչապետն ուզում է ուրբաթ երեկոյան նայել մեքենաները։

Հաջորդ օրը վարչապետը մեքենաները զննելուց հետո վերադարձել էր եւ գնել Nissan Micra մեքենան։ Հարիսը վարչապետին սպասարկել է սովորական հաճախորդի պես  եւ անգամ զեղչ չի արել նրա համար։

Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ Քեմերոնը հաճախ երթեւեկում է ծառայողական զրահապատ Jaguar-ով։ Աշխատանքից ազատ ժամանակ Քեմերոնը Honda CR-V է վարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ