News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը հայտարարել է Եվրամիության  հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցացման համաձայնագրի մասին բանակցություններ սկսելու անհրաժեշտությանն մասին։ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների եւ «Արեւելյան գործընկերության» ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Լատվիայի արտգործնախարարը ԵՄ-ին կոչ է արել ակտիվորեն աջակցել գործընկերության երկրներին, որոնց քաղաքացիները պետք է ԵՄ-ի հետ համագործակցությունից գործնական օգուտ ունենան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լատվիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցացման մասին նոր համաձայնագրերի շուրջ բանակցություններ պետք է սկսվեն»,- հայտնել են գերատեսչությունից։

Ռինկեւիչն ընդգծել է, որ ԵՄ-ն «Արեւելյան գործընկերության» երկրների հետ պետք է վիզայի չեղարկման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրեր կնքի։ Նախարարը ԵՄ-ին կոչ է արել ավելի սերտորեն համագործակցել այդ երկրների հետ տրանսպորտի, տարանցիկ փոխանցումների, էներգետիկայի եւ ՏՏ ոլորտում։

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը ԵՄ անդամակցության հնարավորություն չի ընձեռում, սակայն ուղղված է Եվրամիության հետ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ քաղաքական, տնտեսական ինտեգրմանը։ Թբիլիսին, Քիշնեւն ու Կիեւը արդեն ստորագրել են ասոցացման համաձայնագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ