News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մայիսի 21-ին կայացավ «Բաց խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման 6-րդ ամենամյա առաջնության առաջին փուլը: Առաջնության մասնակիցները պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին ներկայացրին իրենց նախագծերը, ապա խորհրդատվություն ստացան իրենց խաղի զարգացման վերաբերյալ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրված են Frismos, Plexonic, Triada, ViViFi, Underwater Apps, X-Tech, UITE, PicsArt, Ucom ընկերությունների մասնագետները:

«Բաց խաղ» առաջնությունն անցկացվում է մինչեւ 18 եւ 18-ից բարձր տարիքային խմբերում: Համակարգչային եւ բջջային խաղերի արտադրութամբ հետաքրքրվող երիտասարդները կարող են մասնակցության հայտ ներկայացնել մինչ երկրորդ փուլի մեկնարկը, որը կտրվի հուլիս ամսին:

Այս տարի մասնակիցներին հնարավորություն է տրվել բացի ծրագրավորման այլ լեզուներից օգտագործել նաեւ Աղվես (Scratch) լեզուն: Scratch ծրագրին տիրապետում են ՀՀ ավելի քան 2000 դպրոցականներ, ովքեր դա հաջողութամբ օգտագործում են ռոբոտներ ծրագրավորելիս:

Նշենք, որ առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն դրամ: Կլինեն նաեւ խրախուսական այլ մրցանակներ, այդ թվում՝ տեխնիկա: «Բաց խաղ» առաջնության պայմանները ներկայացված են www.opengame.am կայքում:

«Բաց խաղ» առաջնությունը նպատակ ունի ստեղծել Հայաստանում խաղային ինդուստրիայի զարգացման համապատասխան միջավայր, բացահայտել եւ խրախուսել տեխնոլոգիական ոլորտում ներուժ ունեցող երիտասարներին: Հարկ է նշել, որ խաղերի արտադրությունն այսօր ամբողջ աշխարհում համարվում է տնտեսության ամենազարգացած եւ եկամտաբեր ոլորտը:

Համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունն 2011 թվականից իրականացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) եւ Օրանժ Արմենիա ընկերության, իսկ այժմ արդեն «Յուքոմ» ընկերության համատեղ ջանքերով: Արդեն երկու տարի է՝ ինչ մրցույթի գործընկեր է հանդիսանում Huawei ընկերությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ