News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհայտ անձիք կրկին վնասել են քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Հավերժության ժապավեն» հուշարձանը, որը գտնվում է զբոսաշրջիկները Երևան-Սևան ավտոճանապարհին:

Նկատենք, որ դեռեւս մեկ տարի առաջ վանդալները վնասել էին նույն հուշարձանը, սակայն վերեւի մասում մնացել էր անվնաս:

Ու հիմա վանդալները գողացել են նաեւ հուշարձանի վերեւի հատվածը:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած վանդալիզմից հետո քանդակագործ Դավիդ Բեջանյանի դուստրը՝ երգչուհի Էմմին իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Գողեր։ Ոչ մի վայրկյան չվայելեք ձեր գողացածը։ Դուք ի՞նչ գիտեք ընդհանրապես։ Ո՞վ է ձեզ դաստիարակել։ Իսկ որտե՞ղ է մշակույթի նախարարությունը։ Ու՞մ կարելի է էլ դիմել... միայն թե չասեք «վանդալիզմ», դա մենք բազմիցս լսել ենք»:

Այս պահին հուշարձանն ամբողջովին թալանված է, մնացել են միայն երկաթե մոնստրուկցիաները:

Տպել
Ամենաշատ