News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նամակ է հղել Բասկերի Երկրի Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքի քաղաքապետին։

Նամակում ասվում է.

«Թույլ տվեք Ստեփանակերտ քաղաքի բնակչության եւ անձամբ իմ անունից անկեղծ երախտագիտություն հայտնել   Դոնոստիայի քաղաքապետարանի կողմից ընդունված ինստիտուցիոնալ հայտարարության կապակցությամբ, որով աջակցություն  եք հայտնում մեր քաղաքին եւ հաստատում նրա բնակիչների խաղաղ եւ բնականոն կյանքով ապրելու  իրավունքը։

Այս ծանր ժամանակաշրջանում, երբ կրկին ստիպված ենք պաշտպանել մեր կյանքն, արժանապատվությունն ու ազատությունը, մեզ համար հատկապես արժեքավոր է ձեր կողմից համերաշխության արտահայտումը։ Այն մեզ վստահություն է ներշնչում, որ մենք միայնակ չենք մեր տարածաշրջանում կայուն եւ վերջնական խաղաղության հասնելու մեր ձգտումներում։

Համոզված ենք, որ Ստեփանակերտի եւ Դոնոստիայի միջեւ համագործակցության զարգացումը իր ներդրումը կունենա խաղաղության ամրապնդման եւ հակամարտություննրի  կարգավորման գործում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ