News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իրավապաշտպանների զեկույցները պետք է առավելագույնս հստակ եւ ճշգրիտ լինեն: Այդ մասին մայիսի 23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը: Դա ընդամենը կօգնի քննարկմանը, հավելել է նա:   

Վառ օրինակ է ԼՂՀ-ի ՄԻՊ-ի միջանկյալ զեկույցը, որը հիմնված է հանրային աղբյուրների եւ լուսանկարների վրա:  «Ես ինքս Եվրամիությունում բարձրացրել եմ այդ հարցը: Եվրոպական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկումները շարունակվում են», - հայտնել է Թաթոյանը:

ԼՂՀ-ի ՄԻՊ-ի գրասենյակն իր հերթին հանդես է եկել վերլուծությամբ, որը հիմնված է  միջազգային իրավունքի վրա, որտեղ ասված է, որ զոհերի եւ խաղաղ բնակչության դեմ օրինախախտումների պատասխանատվությունը կրում է այն կողմը, որը ռազմական գործողություններ է սադրում խաղաղ բնակավայրերի մոտ: 

Շատ կարեւոր է նաեւ հարցը բարձրացնել պրոֆիլային վերազգային կազմակերպություններում, ինչպիսին  Human Rights Watch-ն է, հայտնել է ՄԻՊ-ը: 

Այլ օբյեկտիվ գնահատականների թվում նա նշել է Եվրոպական ՄԻՊ-երի ինստիտուտի եզրակացությունը, որը հրապարակվել է ապրիլի 11-ին կազմակերպության կայքում եւ կազմվել է նրա նախաձեռնությամբ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ