News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 23-ին,  ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Վան Գրիգորյանին, Արփի Վարդանյանին եւ Աշոտ Պողոսյանին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում առկա իրադրությանն ու հավանական զարգացումներին, համագումարի հետագա գործունեությունը առավել հասցեական կազմակերպելուն առնչվող խնդիրներ:

Համագումարի ներկայացուցիչները այցելել են նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս բնակավայրեր, ծանոթացել ապրիլի սկզբին ձեռնարկված հակառակորդի ռազմական ագրեսիայի հետեւանքներին, շփվել  բնակիչների եւ զինծառայողների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ