News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանն աջակցություն է հայտնում Ռուսաստանի նախաձեռնություններին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» (ՄՃՏԳ), АСЕАН ընկերակցության եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության համադրման ուղղությամբ, ինչի մասին Սոչիում մայիսի   20-ին Ռուսաստան-  АСЕАН գագաթնաժողովի ընթացքում արտահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին տեղեկացվում է ՉԺՀ ԱԳՆ-ի մեկնաբանություններում, որը տրամադրել է ՏԱՍՍ-ը: 

«Չինաստանը հարգում եւ աջակցում է ընդհանուր զարգացման, բարգավաճման նպատակով համապատասխան կողմերի ջանքերին  եւ ցանկանում է շարունակել ակտիվ համագործակցությունը ՄՃՏԳ-ի եւ ԵԱՏՄ-ի համադրման ուղղությամբ, ինչպես նաեւ համատեղ ուսումնասիրել  տարածաշրջանում ՇՀԿ-ի շրջանակում գործնական համագործակցության խորացման հեռանկարը կազմակերպության անդամ բոլոր պետությունների միասնականության սկզբունքի հիման վրա», - նշված է փաստաթղթում:  

Ավելի վաղ ասիական «տասնյակի» առաջնորդների հանդիպմանը Ռուսաստան-   АСЕАН գործարար ֆորումի ներկայացուցիչների հետ Պուտինն ասել է, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի հեռանկարային ուղղություն կարող էր դառնալ ԵԱՏՄ-ի, АСЕАН ընկերակցության, ՇՀԿ-ի եւ ՄՃՏԳ-ի համադրումը: «Այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցները միաձայն նշել են. անհրաժեշտ է միավորել ինտեգրացիոն միավորումների ջանքերը, ամեն դեպքում այն ուղղություններով, որտեղ հնարավոր է, նշել է ՌԴ նախագահը գագաթնաժողովի արդյունքում: Ինչ վերաբերում է մեր չինացի բարեկամներին, նրանց հետ անհրաժեշտ է քննարկել այդ հարցը: Բայց մենք ընդհանուր առմամբ գիտենք նրանց դիրքորոշումը եւ  «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» գաղափարը շատ մոտ է նրան, ինչ մենք այսօր քննարկել ենք: Այդ պատճառով այստեղ ես ոչ մի հակասություն չեմ տեսնում, ընդհակառակը, գիտեմ Չինաստանի դիրքորոշումները  «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու» եւ ԵԱՏՄ-ի համադրման վերաբերյալ: Իսկ ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն այդ առումով համընկնում են»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ