News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը հանգեցրեց քաոսի եւ ավերածությունների: Այս մասին ասված է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:

«Իրաք զանգվածային ներխուժում, Լիբիայում օպերատիվ միջամտություն, Սիրիայից կանխամտածված հեռավորություն: Բոլոր երեք մոտեցումները միեւնույն արդյունքն ունեցան՝ քաոս եւ ավերածություններ»,- կարծում է պարբերականի խմբագիրներից Ֆրեդ Հայաթը:

Ըստ ՏԱՍՍ-ի, «իր ճակատագրապաշտության պատճառով ԱՄՆ վարչակազմն անտեսեց քաղաքական չորրորդ մոտեցումը, որն Օբաման հենց սկզբից չփորձեց էլ կիրառել»: Խոսքն «ամերիկյան բոլոր գործիքների՝ դիվանագիտությունից մինչեւ ռազմական, համբերատար եւ անշտապ օգտագործման մասին է՝ առանց ժամկետների արձանագրման»:

Հայաթի համոզմամբ, այդ մոտեցումը «գործեց Կորեայի հանրապետության պարագայում, որտեղ մինչեւ հիմա ամերիկյան դիվանագետներ եւ զինծառայողներ կան»:

«Օբաման պաշտոնը ստանձնեց՝ այդ մոտեցումից խուսափելու լիարժեք վճռականությամբ: Աֆղանստանում նա զորքերի դուրսբերման ժամկետներ նախանշեց: Լիբիայում ռմբակոծությունների օգնությամբ Քադաֆիի ռեժիմին ստիպեց հանձնել իշխանությունը, բայց չմնաց այնտեղ, որպեսզի նոր կառավարությանն օգնի ոտքի կանգնել: Իրաքից հետ վերադարձրեց ամերիկյան բոլոր քաղաքացիներին եւ ռազմական խորհրդականներին՝ հրաժարվելով երկրում 15-20 հազար զինծառայողների թողնել, որոնք կարող էին օգնել պահպանել ԱՄՆ-ի օգնությամբ ձեռք բերված կայունությունը»,- գրում է խմբագիրը:

Նա վստահ է, որ Օբաման, հավանաբար, «չի կարող նույնիսկ ինքն իրեն խոստովանել, որ զորքերի դուրսբերումը սխալ էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ