News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուժեղ քամին մայիսի 23-ին, ամբողջությամբ պոկել է Երեւանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 60 շենքի տանիքը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչները նշեցին, որ քամուց հետո տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով իրենց տները ջրի մեջ են:

«Երեխաս պիտի լոդկայով ման գա տանը, որովհետեւ հատակն ամբողջությամբ ջուր է: Տունը նոր եմ վերանորոգել, րոպեների ընթացքում ջուրը լցվեց ու ռեմոնտս փչացավ»,- ասաց բնակիչներից Սուրեն Տոնոյանը, որը բնակվում է 5-րդ հարկում:

Չորս մուտք ունեցող շենքի 12 բնակարանի բնակիչներն այս պահին հայտնվել են անելանելի վիճակում: Համատիրության աշխատակիցները նրանց հորդորել են դիմել թաղապետարանին, ապա քաղաքապետարան:

«Մինչեւ էսքան դիմենք, մոտ երկու ամիս կանցնի, ո՞նց թողնենք էս վիճակում: Մի հատ անձրեւ գա, նորից ջուրը կլցվի մեր տները: Մենք բոլորս սոցիալապես անապահով ենք, չենք կարող մեր միջոցներով տանիքը վերանորոգենք: Բացի դրանից, համատիրությանն էսքան փող մուծում ենք, որ էսօր ասի՝ սպասենք քննարկումների ավարտին»,- բողոքեցին շենքի բնակիչները:

Նշենք, որ այս շենքի պոկված տանիքն ընկել էր բանուկ փողոցի վրա, բնակիչներն անձամբ են հավաքել կոտրված թիթեղները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ