News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ անձի նույնականացման քարտով ապառիկ կարգով գնումներ կատարած անձի ինքնությունը։

Երեւանի բնակչուհի  Կ.Ադամյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ իր նույնականացման քարտով, որը կորցրել է 2014 թվականին, ինչ-որ մեկը 2015 թվականի հոկտեմբերին Երեւանում գործող տարբեր խանութներից  ապառիկ կարգով կատարել է գնումներ. ձեռք է բերել տեխնիկա (հեռուստացույց, համակարգիչ, հեռախոսներ)՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության դեպքի առթիվ եւ ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Կ.Ադամյանի կորցրած նույնականացման քարտով գործարքներ իրականացրած կնոջը հայտնաբերելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհու  կորցրած նույնականացման քարտով  2015 թվականի հոկտեմբերին փորձ է  կատարվել նաեւ  բանկի միջոցով ապառիկ կարգով ձեռք բերել պլանշետ, սակայն բանկի աշխատակիցները պարզել են, որ դիմողն իրականում Կ.Ադամյանը չէ, եւ պայմանագիրը չեն կնքել։

Խանութից եւ բանկից ստացվել է այլ անձի նույնականացման քարտ ներկայացրած կնոջ լուսանկարը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նրան կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ