News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2015 թվականին Հայաստանում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներ վճարումներն աճել են 2.3 անգամ: Այս մասին ասված է 2015 թվականի Հայաստանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որի քննարկումները խորհրդարանում սկսվել են մայիսի 23-ին:

Նպատակային սոցվճարների հավաքագրման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 10.9 մլրդ դրամ (շուրջ 23 մլն դոլար - խմբ.): Մեկ տարվա ընթացքում դրանց ընդհանուր ծավալներն աճել են 2.3 անգամ կամ 6.1 մլրդ դրամով:

2016 թվականի մարտի դրությամբ, աշխատավարձի 5%-ի չափով կուտակային կենսաթոշակային վճարումներ է կատարում շուրջ 143.6 հազար մարդ, նրանցից 64.8 հազարը՝ պետական հատվածում, 78.8 հազարը՝ մասնավոր:

Պարտադիր կարգով կենսաթոշակային համակարգում ներառում են 1996 թվականին եւ ավելի ուշ ծնված քաղաքացիներին, բայց 5%-ի չափով նրանց կուտակային վճարումները կատարում է պետությունը, ընդ որում, ինչպես եւ մյուս մասնակիցներին, նրանց վճարում է նույն 5%-ը:

Կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կարգով ուժի մեջ մտավ 2014 թվականի հունվարին, բայց ավելի ուշ Սահմանադրական դատարանը չեղարկեց այս որոշումը: 2014 թվականի հուլիսի 1-ից (բողոքի զանգվածային ակցիաներից հետո) կուտակային վճարումները պարտադիր դարձան միայն պետական հատվածի աշխատակիցների համար: Դրանից հետո մասնավոր հատվածի աշխատողների մի մասը դադարեց փոխանցումներ կատարել հաշիվներին, բայց ոչ բոլորը (վերը նշված 78.8 հազարը մնաց համակարգում):

Մասնավոր հատվածի համար կենսաթոշակային բարեփոխումներն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հուլիսի 1-ից, բայց ֆինանսների նախարարությունը մեկ տարով այն հետաձգելու մասին օրինագիծ է պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ