News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ընդունելությանը։

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ դերակատարումը՝ որպես համաեվրոպական անվտանգության ոլորտի կարեւոր կազմակերպություն եւ մասնակից երկրների միջեւ իրավահավասար երկխոսության կարեւորագույն հարթակ: Նախագահի համոզմամբ, ԵԱՀԿ խորհրդարանական ձեւաչափը համագործակցության եւ երկխոսության լայն հնարավորություն է ստեղծում խորհրդարանականների միջեւ շփումների, համագործակցության հնարավորություններն օգտագործելու՝ ի նպաստ անվտանգության եւ ժողովուրդների երկխոսության խրախուսման: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիստիան Վիգենինի ունեցած հարուստ փորձառությունը՝ որպես պատգամավոր, նաեւ որպես Բուլղարիայի նախկին կառավարության անդամ, հնարավորություն կտա նրան իր առջեւ դրված խնդիրների լուծմանը մոտենալ շատ ավելի համապարփակ:

Նշելով, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ՀՀ-ում ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգի, Նախագահը համոզվածություն է հայտնել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության գործունեությունն ավելի կակտիվանա:

Հանդիպման սկզբում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Վիեննայում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված կարեւոր քայլի կապակցությամբ: Քրիստիան Վիգենինը նշել է, որ տեւական խաղաղության հասնելու համար դեռեւս անհրաժեշտ է շատ ջանքեր գործադրել: Այս իրավիճակում, ըստ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ԽՎ-ն իր դերակատարությունը տեսնում է խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակելու մեջ: «Վերահաստատում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ-ի համար ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուց բացի, այլ տարբերակ գոյություն չունի, եւ ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը»,-շեշտել է Քրիստիան Վիգենինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ