News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջեի ծախսերի հատվածի կատարողականը 2015 թվականին կազմել է շուրջ 100%: Այս մասին ասված է 2015 թվականի Հայաստանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որի քննարկումները խորհրդարանում սկսվել են մայիսի 23-ին:

2015 թվականի պետբյուջեի ծախսերի հատվածը նախապես ծրագրված էր 1 տրլն 305.6 մլրդ դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 109.6 մլրդ դրամով (8.4%)՝ հասնելով 1 տրլն 415.2 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 2.95 մլրդ դոլար - խմբ.): Ծախսերի կատարողականը կազմել է 99.6% կամ 1 տրլն 409 մլրդ դրամ:

Պետական հաստատությունների արտաբյուջետային հիմնադրամների հաշվին ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ կամ 97.4%:

2015 թվականին, անվանական ՀՆԱ-ի 4.5% աճի պայմաններում, ծախսերն ավելի են ավելացել՝ 14.1%: Այդ պատճառով ՀՆԱ-ի հանդեպ ծախսերի հարաբերակցությունն աճել է՝ 25.5%-ից հասնելով 27.9%-ի:

Արդյունքում ՀՆԱ-ի հանդեպ բյուջեի դեֆիցիտն աճել է՝ հասնելով 4.8%-ի (մինչդեռ 2014 թվականին կազմել է ընդամենը 1.9%): Կառավարության վճռական ֆիսկալ քաղաքականությունը նպատակ ուներ սատարել տնտեսությունը Ռուսաստանում անբարենպաստ իրավիճակի եւ մետաղների ցածր բորսային գների պայմաններում: 2015 թվականին տնտեսական աճը կազմել է 3.0% (նախապես ակնկալվող 4.1%-ի փոխարեն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ