News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի «ամենաէժան» արժույթը լեհական զլոտին է: Ըստ Business Insider-ի, այս մասին հայտարարել են աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ Deutsche Bank-ի փորձագետները:

Ալան Ռասկինի եւ Ջորջ Սարավելոսի գնահատմամբ, լեհական արժույթը շուրջ 10%-ով թերագնահատված է: Առաջին եռամսյակի արդյունքներով լեհական տնտեսությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3%-ով: Բայց չնայած դա վատագույն ցուցանիշն է ավելի քան երկու տարվա ընթացքում, տնտեսագետները վստահ են Լեհաստանի տնտեսական հաջողության հարցում:

Ըստ Gazeta-ի, «թերագնահատված արժույթների» վարկանիշում երկրորդ տեղում ճապոնական իենն է, երրորդ տեղում՝ շվեդական կրոնը, չորրորդ հորիզոնականում՝ հունգարական ֆորինտը, իսկ հնգյակը եզրափակում է հարավաֆրիկյան ռանդը:

«Ամենաթանկ» արժույթ է ճանաչվել Հոնկոնգի դոլարը, երկրորդ տեղում ավստրալական դոլարն է, երրորդում՝ չինական յուանը, չորրորդ հորիզոնականում՝ սինգապուրյան դոլարը, իսկ հնգյակի վերջին հորիզոնականում շվեյցարական ֆրանկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ