News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենագեր մոդելի մոդել Թեսս Հոլիդեյի լուսանկարը Facebook–ում արգելվել է: Ընկերությունը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ այդ լուսանկարը խախտում է սոցցանցի քաղաքականությունը հրապարակվող լոսանկարների գեղագիտական չափանիշների հարցում, հայտնում է The Sun–ը:

155 կիլոգրամանոց 30-ամյա ամերկուհու լուսանկարը եղել է ավստրալական ֆեմինիստական Cherchez la Femme կազմակերպության գովազդարշավի մի մասը: Թեսսի լուսանկարը պետք է օգներ ակտիվիստ կանանց Feminism and Fat անվանումով միջոցառման գովազդին:

Հոլիդեյի լուսանկարը չի հեռացվել, սակայն Cherchez la Femme–ին հնարավորություն չեն տվել իր գովազդը սոցցանցում տարածել Facebook Ads գործիքի օգնությամբ: Ակտիվիստ կանանց խորհուրդ են տվել փոխել լուսանկարը:

Մոդերատորները Cherchez la Femme–ի ներկայացուցիչներիչն բացատրել են որ Facebook–ում արգելված է տարածել խոշոր պլանով նկարված ճարպի, ցելյուլիտի ու ֆիզիկական այլ ակնհայտ թերությունների (օրինակ անորեքսիկ նիհարության) պատկերներ:

Cherchez la Femme ակտիվիստները բողոքել են բաժանորդներին Facebook –ի որոշումից: Շատ օգտատերեր իրենց վրդովմունքն են հայտնել Հոլիդեյի լուսանկարի վերաբերյալ գրաքննության փաստի առթիվ:

Թեսս Հոլիդեյը նորաձեւության աշխարհի ամենագիրամարմին մոդելն է: 2015-ի հունվարին նա պայմանագիր է ստորագրել Milk Model Management հեղինակավոր մոդելային գործակալության հետ: Հիմա մոդելը հղի է ու սպասում է իր երկրորդ երեխային:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ