News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը չի սատարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին Կոնգրես ներկայացված նոր օրինագիծը: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Պետքարտուղարության՝ պատժամիջոցների հարցով համակարգող Դենիել Ֆրիդը:

Ներկայացուցիչների պալատի անդամները՝ դեմոկրատ Էլիոթ Էնգելը եւ հանրապետական Ադամ Քիզինգերն ապրիլի վերջին կոնգրեսականների քննարկման էին ներկայացրել Ուկրաինայի համար կայունության եւ ժողովրդավարության մասին ակտ (Stability and Democracy (STAND) for Ukraine Act):  

Համակարգողի խոսքով, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսությանը դուր չի գալիս օրինագծով պատժամիջոցների կոդիֆիկացիայի գաղափարը: «Դա կնվազեցնի ԵՄ-ի հետ համագործակցությամբ Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնելու համար պատժամիջոցների օգտագործման հարցում մեր ճկունությունը: Կասկած չունեմ, որ օրինագծի հովանավորները ցանկանում են օգնել Ուկրաինային, բայց վստահ չեմ, որ այն ըստ նշանակության կծառայի»,- ասել է Ֆրիդը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ ամերիկյան ընկերություններից մեկը դժգոհել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով միլիարդների վնասից: «Պատժամիջոցները, որպես կանոն, թանկ արժեն»,- հավելել է Դենիել Ֆրդը՝ պարզաբանելով, որ Եվրոպան շատ ավելի է տուժում պատժամիջոցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ