Ստամբուլում անցկացվող ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Մերկել-Էրդողան հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որի գլխավոր թեման է եղել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հետ կապված խնդիրները։  Հանդիպմանը Մերկելը նշել է, թե արդեն ԵՄ կառույցների հետ պայմանավորվածություն կա քննարկելու նախապայմաններում Թուրքիայի համար զգայուն հարցերը։

Նշվում է, որ հանդիպման օրակարգում է եղել նաեւ Սիրիայում իրավիճակը։