News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետի ընտրության մրցավազքը վերսկսվել է: Ընտրական նոր օրենսգրքի համաձայն, «հայրաքաղաքում» լինելու է քաղաքապետի անուղղակի ընտրություն, այսինքն, ավագանին է քաղաքապետ ընտրելու, իսկ քաղաքական ուժերն ընտրությանը մասնակցելու են կուսակցական ցուցակներով:

Ահա այս հանգամանքն անհարմար վիճակի մեջ է դրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, եւ հիմա նա նորից կանգնած է ճակատի «գիրը» փոխելու երկընտրանքի առջեւ, այլ խոսքով, նոր կուսակցության փնտրտուքով է զբաղված, որի դրոշի ներքո էլ կներկայանա ընտրության:

Ոչ պակաս վատ վիճակ է նաեւ ՀՀԿ-ում, որը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում չունի ընդգծված կուսակցական ներկայացուցիչ, որը կարող է գլխավորել ցուցակը: Այժմ, մեր տեղեկություններով, տարբերակներ են մշակվում, ինչպես վարվել` ինչ-որ մեկին «բերեն» կուսակցությո՞ւն, որ ցուցակը գլխավորի, թե՞, այդուհանդերձ, եղածների մեջ պեղեն-գտնեն մեկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ