News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015-ին Ճապոնիայում ծնելիությունը հասել է վերջին 21 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշին, այս մասին են վկայում երկրի առողջապահության նախարարության տվյալները, որոնք հրապարակվել են «Մայնիթի» թերթում:

Ծնելիության գործակիցը, որը չափվում է Ճապոնիայում յուրաքանչյուր կնոջը բաժին ընկնող երեխաների միջին թվով, կազմել է 1.46, ինչը 0.04 ով շատ է քան մեկ տարի առաջվա ցուցանիշից ու հասել է 1994-ից ի վեր ամենաբարձր կետին:

Այդ ժամանակ ծնելիության գործակիցը կազմել էր 1.5:

 2005-ին Ճապոնիայում ծնելիությունը կրճատվել է մինչեւ 1.26, իսկ հետո սկսել է աստիճանաբար աճել, բայց 2014-ին նորից անկում է սկսվել:

Նախարարության տվյալներով, վերջին տարիներին ծնելիության աճը պայմանավորված է երկրի տնտեսության աշխուժացումով: Դրա հետ մեկտեղ Ճապոնիայում 20-30 տարեկան կանանց թիվը կրճատվում է, իսկ մահացության ցուցանիշները, ակնկալվում է, որ շարունակելու են աճել ճապոնական ծերացող հասարակությունում: Դրա համար էլ, Մանիթի վստահեցնում է, որ երկրի կառավարության համար դժվար կլինի մինչեւ 2025 թ. ապահովել ծնելիության աճ մինչեւ 1.8 գործակից:

Ճապոնիայի բնակչության թվաքանակը հիմա կազմում է մոտավորապես 126 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ