News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին գիշերը ձերբակալվել են տրանստպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Սույն ձերբակալությունները իրավապահները փորձում են գոնե առայժմ գաղտնի պահել:

Մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվածները հինգն են: Նրանցից երեքին արդեն կալանավորել են:

Սույն «միջոցառումը» տեղի է ունեցել ինչ-որ քրեական գործի շրջանակներում: Առավել մանրամասեր մեզ առայժմ հայտի չեն:  

Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին:

Ընդամենը հիշեցնենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»:

Վիճաբանությունը ծագել էր մեքենային ճանապարհ չզիջելու համար, վեճը վերածվել էր թեժ ծեծկռտուքի, 25-ամյա Աբովյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր ստացել, սակայն հիվանդանոց չէր դիմել եւ դեպքը իրավապահները չէին գրանցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ