News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում ապրիլին նավթի արդյունահանման ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել՝ օրական 2.18 մլն բարել, ինչը համապատասխանում է 1990-ի ցուցանիշին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Pemex նավթային ընկերության տվյալներով՝ արդյունահանման ամենօրյա նման մակարդակը 2016-ի վերջի համար նախատեսված ցուցանիշից մոտ 2.25 մլն բարելով ցածր է: Pemex-ը ապրիլին նաեւ արձանագրել է նավթաքիմիական արտադրանքի մակարդակի 22 տոկոսանոց անկում, նշում է El Financiero-ն:

Մեքսիկան նավթի խոշոր արդյունաբերողներից է՝ աշխարհում 10-րդը: Վերջին տարիների միտումները հանգեցրել են արդյունահանման մակարդակի կրճատման, թեպետ դեռ 12 տարի առաջ Pemex-ը օրական ռեկորդային 3.38 բարել նավթ էր արդյունահանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ