News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ակամա ականատես եղանք երկու զինվորականների խոսակցության, որոնք ուշագրավ բացահայտում էին անում բանակում բենզինի յուրացումների հետ կապված։ Ըստ այդմ, ՊՆ-ի համապատասխան պահեստում, որտեղ պահվում է բենզինը, ժամանակ առ ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի պակասորդ չլինի։ Բենզինը, որը պահվել է համապատասխան ցիստեռններում, յուրացվել է որոշ պատասխանատու անձանց թեթեւ ձեռքով։

Բայց այս դեպքում յուրացնողները բավականին հնարամիտ եղանակ են մտածել՝ յուրացումը կոծկելու, ստուգողներից ազատվելու համար։ Ցիստեռնների ներսում հարմարեցրել են բարակ խողովակ, որի մեջ էլ լցվել է որոշակի չափով բենզին։ Ամեն անգամ, երբ ստուգումներ են իրականացվել պահեստում համապատասխան չափիչ ձողի միջոցով, ցեստեռնի բենզինը եղել է նախատեսված քանակի, քանի որ չափիչ սարքը մտցվել է ոչ թե ցիստեռնի, այլ դրա մեջ ամրացված բենզինով լի խողովակի մեջ։ Մինչդեռ ցիստեռնը դատարկ է եղել։ Գողի երեւակայությունը, ինչպես ասում են, անսպառ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ