News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակչության մի մասը երեկվանից հոսանքազրկված է:

NEWS.am-ի խմբագրություն ահազանգած աշտարակցիները պատմեցին, որ երեկ ժամը 15:00-ից քաղաքի Շիրազի եւ հարակից փողոցի բնակիչները հոսանք չունեն:

«Արդեն մոտ 20 ժամ է՝ մենք հոսանք չունենք: Զանգում ենք ՀԷՑ, ոչ մի հստակ բան չեն ասում»,- ասացին բնակիչները:

ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ երեկվա ուժեղ քամու հետեւանքով հենասյուներ են վնասվել, ենթակայանից անջատումներ կան:

«Մեր մասնագետները երեկվանից աշխատում են մինչեւ այս պահը, այսօր կվերականգնենք էլեկտրականությունն այդ հատվածում, բայց ժամ նշել չենք կարող»,- հայտնեցին մամուլի ծառայությունից:

Հետաքրքրական է, որ Աշտարակի քաղաքապետարանում տեղյակ չեն, որ իրենց համաքաղաքացիների մի մասն արդեն քանի ժամ է՝ հոսանք չունի: NEWS.am-ի թղթակցին փոխքաղաքապետ Գեւորգ Եղիազարյանը վստահեցրեց, թե իրենց մոտ էլեկտրականության խնդիր չկա:

«Հոսանքի չլինելու կամ հոսանքի անջատման մասին մենք պաշտոնական տեղեկատվություն չունենք, ոչ էլ ահազանգ ենք ստացել»,- ասաց Գեւորգ Եղիազարյանը:

Տպել
Ամենաշատ