News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լիճը, որտեղ օրեր առաջ դեռեւս չպարզված հանգամանքներում 3 երիտասարդ է խեղդվել, ամենայն հավանականությամբ, կցանկապատվի եւ կարգելեն մարդկանց մտնել այնտեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:

«Նախնական տեղեկություններով՝ երիտասարդները խեղդվել են հենց այդտեղից դուրս եկող գազից: Նախկինում մոտ մեկ ժամ լողալուց հետո էինք թթվածնի պակաս զգում, բայց վերջին շրջանում պարզվում է գազի չափաբաժինն ավելացել էր: Միայն վերջնական եզրակացությունը ցույց կտա, թե ինչ գազ է եղել, բայց առայժմ արգելվում է այնտեղ լողալ»,- ասաց Դավիթ Դավթյանը:

Վարչակազմի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ առաջիկայում տարածքը կցանկապատվի, կողպետք կդրվի՝ ողբերգական միջադեպերից խուսափելու համար:

Նշենք, որ այդ լճից հանքային ջուր է դուրս գալիս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում: Երեք երիտասարդ դեռեւս չպարզված հանգամանքներում խեղդվել են: Նրանցից մեկը Բերձորից էր, մյուս երկուսը՝ Գորիսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Ամենաշատ