News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավագ դպրոցն ու մագիստրատուրան կայացած չեն: Այս մասին, մայիսի 23-ին, Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Կրթության նախարարն անդրադառնալով ավագ դպրոցների խնդրին՝  տեղեկացրել է խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի «բեռնաթափման»՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին:

«Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձեւավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է  իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը եւ կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաեւ որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները  դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան  որոշակի փոփոխությունների արդյունքները:

Տպել
Ամենաշատ