News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք է փոխել բուհերում անվճար համակարգը. դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այս մասին, մայիսի 23-ին, Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կարեւորել այդ նախագծի  հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար:

«Դրական միավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու  հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն»,-նշել է նախարար Մկրտչյանը:

Կրթության նախարարը խոսել է նաեւ ազգային կրթակարգի վերականգնման անհրաժեշտության մասին, որը որոշիչ դեր պետք է ունենա կրթության համակարգի համար: Ըստ նախարարի`  ի թիվս այլ հարցերի, ազգային կրթակարգում պետք է ամրագրվեն  պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաները: Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը,  դպրոցների ֆինանսավորման խնդիրներին:

Օրվա երկրորդ կեսին Լեւոն Մկրտչյանը հյուրընկալվել է «Պրոգրես» համալսարանում, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացին, ներկա գտնվել Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ